ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ներսի թշնամին շատ ավելի վտանգավոր է

Ներսի թշնամին շատ ավելի վտանգավոր է
24.09.2023 | 15:38

ՈՒրեմն Արցախի ժողովրդի ոչնչացման Էրդողան-Ալիև մոնստրների ծրագրի մասնակիցներից մեկն էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:

Գիտեցել է ու լռել, լռելյայն տվել է իր համաձայնությունը, որ որպես տեռորիստների հրետակոծեն փլուզվող շենքերից փախչող երեխաներին ու տարեց մարդկանց։

Հայ ժողովրդի «ընտրյալ առաջնորդն» Արցախի ժողովրդի և թուրք-թաթար մարդակերների միջև ընտրություն կատարելիս կանգնել է վերջիններիս կողքին։

Ի՞նչ երաշխիք, որ եթե վաղը-մյուս օրը թուրք-թաթար հոգեդարձները նախաձեռնեն «Էրիվանի» ոչնչացման ծրագիրը, նիկոլ կոչեցյալը նախապատվությունը չի տալու Էրդողան- Ալիև միզանտրոպներին։

Հայ ժողովուրդ, քո թշվառ գլխին այսպիսի «ղեկավար» հադուրժելուց ոչ միայն Երկիր մորորակը, Տիեզերքն էլ է զարմացած․․․

Պատրիկ ԱՐՏԵՄԻ

Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 1432

Մեկնաբանություններ